Երևանում կանցկացվի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

  • by Western Armenia, 09 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
77 դիտում

Արևելյան Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստում որոշեց 2023-ի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 120 մլն դրամ՝ այս տարվա նոյեմբերի 18-20-ին Երևանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը անցկացնելու նպատակով:

Նշենք, որ նախապես որոշված էր, որ այս նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն, 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Արևելյան Հայաստանը հունիսի 13-ին Արևելյան Հայաստանի ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակ է ուղղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին առ այն, որ Արևելյան Հայաստանն ԱԺ-ն պատրաստ է հյուրընկալել աշնանային նիստը Երևանում:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն կտա Արևելյան Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։ Նիստի ընթացքում՝ երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն կընձեռնվի քննարկել Հվ․Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Արևելյան Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։