Երևանում փորձել են թուրքական կուսակցություն հիմնադրել

  • by Western Armenia, 20 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
27 դիտում

Երևան քաղաքում նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «առևտրական Տաթևիկ» անվանումով։ Այս տիկինը առևտրով է զբաղվել Մալաթիայի շուկայում այնուհետև եղել է, այսպես կոչված,  ընդդիմադիր, նա թուրքի հետ ինչ-որ կապի մեջ է մտել և սկսել է պրոթուրքական քարոզչություն անել։ 

Նատալյա Ալեքսանյանը համագործակցում է Ռոմա Նազարյանի հետ, որը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, այնուհետև եղել է Մգեր Արմենիայի կուսակցության փոխնախագահը։

 Դեռևս օրեր առաջ պետք է տեղի ունենար տվյալ կուսակցության անդրանիկ նիստը, սակայն Արթուր Չախոյանը դիմում է ներկայացրել ԱԱԾ, ահազանգ հնչեցրել, որ թուրքական կուսակցություն են փորձում ստեղծել: ԱԱԾ-ն արձագանքել էր դրան, ինչպես նաև «Մարիոթ» հյուրանոցն էր արձագանքել և մերժել նիստն իրականացնել հյուրանոցում։