Պատերազմից վեց տարի անց էլ զոհվածների և անհետ կորածների թվերի շուրջ շարունակում են տարբեր տվյալներ և հակասություններ շրջանառվել։ «Փաստ»-ը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ մինչ այժմ չեն հրապարակվել զոհերի և անհետ կորածների ամբողջական անվանական ցուցակները։
Հոդվածում նշվում է, որ պատերազմի անմիջապես հաջորդող շրջանում թվերի ճշտման անհրաժեշտությունը հասկանալի էր, սակայն վեց տարի անց արդեն հնարավոր էր վերջնականապես հստակեցնել տվյալները և հրապարակել անուն-ազգանունները։
Հեղինակի կարծիքով՝ ամբողջական անվանական ցուցակի հրապարակումը կարող է վերջ դնել տարբեր մեկնաբանություններին և կասկածներին։ Այդ դեպքում զոհվածների ու անհետ կորածների հարազատները հնարավորություն կունենան ստուգելու պաշտոնական տվյալները, իսկ հասարակությունը՝ համոզվելու ներկայացվող թվերի ճշտության մեջ։
Հոդվածում ընդգծվում է, որ միայն հերքումներով կասկածները չեն վերանում։ Դրանց վերջնական լուծման համար անհրաժեշտ է հրապարակել բոլոր զոհվածների և անհետ կորածների անունները։
