Էրդողանը որոշել է «պաշտպանել»  Արևմտյան Հայաստանը՝ Իսրայելից

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Էրդողանն ասել է, որ եթե Իսրայելի գործողությունները չկասեցվեն Գազայի հատվածում, ապա նա վաղ թե ուշ թիրախավորելու է Օկուպացված Արևմտյան Հայաստանը։

Այս մասին Էրդողանը  հայտարարել է խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության նիստում։ Նա նշել է, որ Անկարան կշարունակի աջակցել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը Էրդողանի  խոսքերով՝  «պայքարում է ոչ միայն իր հողերի ազատության համար, այլև ՝ պաշտպանում Անատոլիայի առաջնագիծը»։

Միաժամանակ Էրդողանն ընդունել է Արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչին և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինին։ Ինչպես նշում է “Dunya” թերթը, դա տեղի է ունեցել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ երկրում հեղաշրջման հնարավոր նախապատրաստման մասին հայտարարությունների ֆոնին։

Նախօրեին Բահչելին հայտարարել էր, որ դավադրություն է նախապատրաստվում Հանրապետական ​​դաշինքի դեմ, որը ներառում է MHP-ն և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ նախագահի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանը  հայկական քաղաքակրթության հայրենիքն է։ Էրդողանի նշած հատվածի մեջ մտնում են ՝ Աղրին,Արդահանը, Բինգյոլը,Բիթլիսն,Էլազըղն,Էրզինջանը, Կարինը,Հաքյարին,Իգդիրը,Կարսը, Մալաթիան,Մուշը,Դերսիմ,Վանը։ 

1878 թվականին 4 միլիոնից այս գավառների բնակիչների 3/4-ը հայեր էին։ Իսրայելը ձեռք ձեռքի տված Ռուսաստանի, Թուրքիայի և նրանց “ապօրինի որդի”  Բաքվի հետ 2020-23 թթ. արդեն տիրացել է հայկական հողերին Արցախում՝ ստեղծելով հակահայկական և հակաիրանական հզոր պլացդարմ։