Ըստ Ալիեւի՝ եթե Արեւելյան Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

Բաքվի  բռնապետ Իլհամ Ալիևն Արեւելյան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին խոչընդոտ է համարել Արեւելյան Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին նա հայտարարել է Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը։

Նա նշել է, եթե սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը։ Կարծում է, թե իբրեւ այս պահանջով Բաքուն «չի միջամտում Արեւելյան Հայաստանի ներքին գործերին»։

Մյուս կարեւոր հայտարարությունն այն է, որ իրենք Արեւելյան Հայաստանին առաջարկել են համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Սպառնում է՝ եթե Արեւելյան Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, կնշանակի, թե իբրեւ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: