«Թաթոյան» հիմնադրամը Վաշինգտոնում խմբային հայց է ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Բաքվի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ

  • by Western Armenia, 15 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
146 դիտում

Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

Հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:

Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Գառնիկ Քերքոնեան, Էլիզաբեթ Ալ-Դաջանի, Անի Նազարյանի Լաուրա Սեֆերյանի Կարօ Ղազարեան: Գործի ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով` https://tatoyanfoundation.org/?lang=en

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ