Թուրքիայի դատախազությունը պահանջել է կարճել Հրանտ Դինքի սպանած հանցագործի դեմ հարուցված քրգործը

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
27 դիտում

Թուրքիայի դատախազությունը պահանջել է կարճել Պոլիսում հրապարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանած, հանցագործ Օգյուն Սամասթի դեմ հարուցված հերթական քրգործը: 

Նշենք, որ Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ էր արձակվել իբրեւ «լավ պահվածքի» համար, ինչից հետո նրա դեմ նոր մեղադրական էր ներկայացվել դատարան:

Այս դեպքում նա մեղադրվել էր «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ կազմակերպության անունից հանցագործություն իրականացնելու մեջ»: