Գերմանիայի արտաքին գերատեսչությունը ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով: Այս մասին է հայտնում Reuters-ը՝ Գերմանիայի ԱԳՆ-ին վկայակոչելով:
Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարարը, իրավապաշտպան կազմակերպություններ։
Հիշեցնենք, որ երեկ Եվրո-2024-ի ընթացքում էր ծագել այս սկանդալը։ Ավելին, ֆուտբոլիստը X սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:
Ինչպես նշել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆայզերը, Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս դեպքը և կդիտարկի պատժամիջոցների հարցը:
Համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ:
