Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը գրավել են Աֆրինը

  • by Western Armenia, 22 Մարտի, 2018 in Միջազգային Քաղաքականություն
368 դիտում

Թուրքական և Թուրքիայի հովանավորության տակ գործող «Սիրիական ազատ բանակի» զինվորները Թուրքիայի և «Սիրիական ազատ բանակի» դրոշները մարտի 18-ին տեղադրել են Աֆրինի կենտրոնում։ Հայտնում է WashingtonPost-ը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դաշնակից սիրիական ուժերը «ամբողջությամբ» իրենց վերահսկողության տակ են առել Աֆրինի կենտրոնը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիր զինյալների դրոշները տեղադրվել են քաղաքում, որը նախկինում ղեկավարվել է քրդական ոստիկանության՝ «Ժողովրդական պաշտպանության միավոր» (YPG) կողմից։

Թուրք զինվորականները և դաշնակցող սիրիական ուժերը ներխուժել են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին՝ տեղադրելով իրենց դրոշները և օդ կրակելով, ի նշան քրդական անկլավ մուտք գործելուն։

Տեղեկատվության համաձայն՝ ներխուժող ուժերը մի փոքր խոչընդոտի են հանդիպել քրդական ոստիկանության կողմից, որը սակայն նահանջել է։

«Շատ ահաբեկիչներ արդեն հեռացել են»,- Թուրքիայի արևմուտքում արված իր ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը։ «Աֆրինի կենտրոնում ոչ թե ահաբեկչություն է ծավալվում, այլ արդեն խաղաղություն է տիրում»։
Իր կողմից՝ քրդական ոստիկանության ներկայացուցիչը Աֆրինի վրա հարձակումը կոչեց «բռնազավթում» և հայտարարեց պատասխան քայլերի «նոր փուլ»՝ ընդդեմ թուրքական զորքերի և իր դաշնակից սիրիական զինյալների։
Հստակ չէ, թե Թուրքիան ինչ կանի Աֆրինի գրավումից հետո։ Թուրքիան քրդական ուժերին Աֆրինում դիտարկում է որպես «Քրդական Աշխատավորական կուսակցությանը» հարող ահաբեկչական խմբավորում, որը տասնյակ տարիներ ապստամբում է Թուրքիայի սահմանին։
Էրդողանը շարունակ ասել է, որ Թուրքիան «ահաբեկչական միջանցք» չի հանդերժուլու իր սահմանի երկայնքին և խոստացել է Աֆրինից հետո շարժվել դեպի արևելք։

Էրդողանը սպառնացել է նաև, որ կշարժվի դեպի Մանբիջ՝ քրդերի կողմից վերահսկվող տարածք, որտեղ ամերիկյան զորքերը ամրացրել են իրենց դիրքերը՝ 2016-ին Իսլամական Պետությունից ազատագրվելուց հետո։

Սակայն Վաշինգտոնի աջակցությունը «Ժողովրդական պաշտպանության միավորներներին», ներառյալ ոստիկանությանը, լարեց Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։

Կանխելու համար նման քայլերը՝ Վաշինգտոնը քննարկումներ սկսեց, որոնք ուղղված էին Մանբիջում քրդական ոստիկանության ներկայության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։
Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է «Ժողովրդական պաշտպանության միավորներներին» դուրս մղել քաղաքից։
Միաժամանակ ԱՄՆ և քրդական պաշտոնյաներն ասացին, որ Թուրքիայի՝ «Ժողովրդական պաշտպանության միավորներների» դեմ ուղղված պայքարն ազդում է ԻՊ-ի դեմ պայքարին։ Քուրդ պաշտոնյան ասաց, որ Դեյր-Էլ-Զորի հյուսիսարևելքում ընթացող պայքարն ԻՊ-ի դեմ, որտեղ դեռ մնացել են ԻՊ-ի հետքերը, դադարեցվել են Աֆրինի համար սկսված պատերազմի պատճառով։
Քուրդ պաշտոնյանները հայտարարեցին, որ նրանք Աֆրինի բնակիչներին տարհանել են։ Միաժամանակ Սիրիայում հեռարձակվող հեռուստաընկերությունը ցուցադրեց քաղաքից հեռացող մեքենաների կադրերը։ Բնակիչների մի մասն էլ ոտքով կամ մոտոցիկլետներով են հեռանում կառավարության կողմից վերահսկվող տարածքներ։
Աֆրինից դուրս գտնվող քրդական պաշտոնյա Օթման Շեյխ Իսան ասաց, որ Թուրքիայի դեմ պայքարի նոր փուլ է սկսվելու։ Նա ասաց, որ «Ժողովրդական պաշտպանության միավորներները» շարունակում են մնալ Աֆրինի տարածքում։
«Աֆրինում մնացած մեր ուժերը իրենց կյանքը շարունակական դժոխքի են վերածելու»,- ասաց Իսսան։
«Աֆրինում դիմադրությունը կշարունակվի, մինչև այն ամբողջությամբ չազատագրվի և վերադադարձվի իր իրավական տերերին»։
Անկարան «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսել է հունվարի 20-ից՝ դանդաղորեն ոստիկանությանը և 100 հազարավոր բնակիչների մղելով դեպի քաղաքի կենտրոն”։ 46 թուրք զինվոր է սպանվել գործողությունը սկսելուց ի վեր։ Շուտով Էրդողանը հայտարարեց, որ իր ուժերը դաշնակից սիրիական զինյալների հետ գրավել են Աֆրինը։
Dogan-ի մի տեսանյութ ցույց է տալիս, որ մի սիրիացի զինյալ կրակում է քրդական նոր տարվա տոնակատությունները խորհրդանշող արձանի վրա։ Արձանը պատկանում էր քրդերի դիցաբանական Քավա դիցին, որին քրդերը պաշտում են՝ ի նշան Զագրոսի լեռներում Իրանի դաժան կառավարչին հաղթելու և գարուն սփռելու։
Թուրքական կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը գրել է, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի վերականգնելու բնականոն կյանքը և մթերքի ու առողջապահական ծառայությունների տրամադրումը։ «Մեր աշխատանքը դեռևս ավարտված չէ, մենք շատ գործ ունենք անելու։ Բայց Աֆրինում ահաբեկչությանն ու ահաբեկիչներին վերջ է դրվել»,- ասաց նա։

Բանակը սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածել՝ ցույց տալով խորհրդարանի շենքի պատշգամբում երկու զինվորի, ովքեր ծածանում են թուրքական և սիրիական ընդդիմության դրոշները։ Զինվորը Աֆրինի գրավումը ներկայացնում է որպես թուրք ազգի «նվեր» և այն նվիրում Առաջին Համաշխարհային պատերազմի հաղթանակին։
Նշենք, որ Թուրքիան նշում է Գալիպոլիի ճակատամարտի 103-ամյակը, երբ ամիսներ շարունակվող մարտերից հետո Օսմանյան Կայսրությունը կարողացավ դուրս մղել Դաշնակից ուժերին։
Քուրդ պաշտոնյա Սալիմ Մուսլիմը, ով ապրում է Եվրոպայում, գրել է, որ քուրդ զինյալները դուրս են մղվել քաղաքից, բայց նրանք կշարունակեն պայքարը։ Թուրքական հեռուստաընկերությունները նկարահանել են, որ որոշ բնակիչներ տոնում են ժամանող զորքերի մուտքը։
Աֆրինի բնակիչ Ազադ Մոհամեդը, ով ճողոպրել է կռիվներից, ասաց, որ երկու օր է վատնել Սիրիայի արևելքում գտնվող իր հարազատներին հասնելու համար։ Նրա խոսքով՝ քաղաքից հեռանալիս այնտեղ դեռ կային զինված մարտիկներ, ովքեր շարունակում են կռվել։ Մոհամեդն անհանգիստ էր, որ չի կարողանալու վերադառնալ իր տուն։
Բրիտանացիների կողմից հիմնված Մարդու Իրավունքների Սիրիական կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջին օրերի ծանր կրակահերթերի պատճառով մոտ 200 հազար մարդ հեռացել է Աֆրինից՝ մտնելով Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ։ Բայց Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինի բնակչությունը հետ կվերադառնա։
Քուրդ պաշտոնյան հայտարարել է, որ 58 օրվա ընթացքում «Ժողովրդական պաշտպանության միավորներների» ավելի քան 800 զինյալ է զոհվել և մոտ 500 խաղաղ բնակիչ է սպանվել։ Իսկ ընդհանուր առմամբ, 1500 քուրդ զինյալ է զոհվել հունվարի 20-ից սկսած։ Թուրքիան ասում է, որ ամեն ինչ կանի կանխելու բնակիչության շրջանում զոհերը։
Ավելի վաղ՝ 2016-ին, Թուրքիան իրականացրել է Սիրիայի սահմանից «Ժողովրդական պաշտպանության միավորներների» և ԻՊ-ի մաքրման գործողություն։
Թուրքիան նաև վախենում է Սիրիայում քրդական ինքնավարության հաստատումից, ինչը կարող է քրդական փոքրամասնությանը մղել ավելի մեծ ինքնավարության։
Փաստն այն է, որ «Քրդական Աշխատավորական կուսակցության» հետ տարվող խաղաղության հաստատման բանակցությունները ի դերև եղան 2015թ․՝ վերակածնելով հակամարտությունը, որը տասնամյակներ շարունակ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։
Հավելենք, որ քրդերը Մերձավոր Արևելքում մեծամասնություն կազմող էթնիկ խումբ են․ այդ տարածքում ապրում է ավելի քան 30 մլն քուրդ։

Աղբյորը՝ Washingtonpost.com