Թուրքիայի (Օկուպացված Արեվմտյան Հայաստան) հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Կարո Գաբրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզու խանութներից մեկում հարձակման է ենթարկվել թուրք ռասիստների կողմից :
Հարձակման հետևանքով Գաբրիելյանը կոտրվածքներ է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:
Պոսլահայ գործչին ծեծի ենթարկելու դեպքը չի մնացել անարձագանք. մի շարք քաղաքացիական կազմակերպություններ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ակցիաներ են իրականացնում:
Պոսլի Գետիկփաշա թաղամասի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցին դատապարտել է այս հարձակումը: Հեյբելիադայի թաղամասային խորհրդի նախաձեռնությունը և Գաբրիելյանը մանրամասներ են հայտնել դեպքի մասին, ընդգծելով, որ վերջին 2 տարում նմանատիպ դեպքերը շատացել են:
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ.-ն այցելել է Գաբրիելյանին և հայտնել իր աջակցությունը: Պոլսի հայկական համայնքը և քաղաքապետ Ալի Էրջան Աքփոլաթը դատապարտել են հարձակումը՝ նշելով, որ հանցագործները կպատժվեն:
