Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Արեւելյան Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է․ ԵԽ զեկույց

  • by Western Armenia, 06 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
26 դիտում

Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն՝ ազատազրկման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են՝ Թուրքիան, Վրաստանը, Բաքուն, Մոլդովան,  Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան, Ալբանիան, Չեխիան, Լիտվան և Լատվիան: 

SPACE հարցումները Եվրոպայի խորհրդի համար անցկացվում են Լոզանի համալսարանի կողմից՝ ամեն տարի: Այն պարունակում է տեղեկատվություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բանտերի վարչակազմերի վերաբերյալ։

Իսկ, ըստ զեկույցի, ազատազրկման մակարդակով՝ Արեւելյան Հայաստանն ամենացածր մակարդակն ունի Հարավային Կովկասում։ Վրաստանի ցուցանիշն ազատազրկվածների մակարդակով 256 է, Բաքվինը՝ 244, Արեւելյանը Հայաստանինը՝ 79։ 

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ  Եվրոպայում՝ բանտերի գերբնակեցումը շարունակում է լուրջ եւ մշտական խնդիր մնալ։