Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում. «Գեղարդ»

  • by Editbeglari, 26 Դեկտեմբերի, 2024 in Լուրեր
305 դիտում

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ռազմական աջակցությունը վճռորոշ էր Բաքվի հաղթանակի համար։ Թուրքիան տրամադրել էր ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, և իրականացրել ռազմական ուսուցում, սակայն կան փաստեր, որ թուրք զինվորականներն ուղղակիորեն մասնակցել են մարտական գործողություններին։

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում հայտարարեց, որ Թուրքիան Իսրայել կմտնի այնպես, ինչպես մտել է Արցախ, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց Բաքվում։ Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքեց, պնդելով, որ հաղթանակը միայն ադրբեջանական բանակի վաստակն է։