Ինչո՞ւ հայերի վտարումը Արցախից կարող է վերջ չդնել Բաքվի հավակնություններին. CNN

  • by Western Armenia, 27 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
79 դիտում

Բաքվում շատերն անհանգստացած են, որ էթնիկ նացիոնալիզմը եւ տարածքային վերամիավորման խոստումները նոր թիրախներ կգտնեն։ Իսկ Հայաստանը  փորձում է ընդունել ավելի քան 100 000 փախստականների, որոնցից շատերն ասում են, որ չեն կարող հարմարվել իրենց նոր կյանքին, տեղեկացրել է CNN-ը։

Նոնա Պողոսյանը փախել է Ստեփանակերտից ամուսնու, եկվորյակ երեխաների եւ տարեց ծնողների հետ։ Նրանք ոչ մեծ բնակարան են վարձել Երեւանում։ Պողոսյանն ասել է, որ իր մտքերը դեռեւս Արցախում են։ «Պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում։ Ի՞նչ է եղել իմ տան հետ։ Նախանձում եմ բոլորին, ովքեր այնտեղի օդն են շնչում»,- ասել է նա CNN-ին։Ալիեւն ասել է, որ տներն անձեռնմխելի են մնացել, բայց սոցցանցերի տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դրանք վանդալիզմի ենթարկում…

Դիվանագիտությունը նորից կարող է անարդյունք լինել։ Վերլուծաբանները նշում են  Բաքվի աճող ռազմական ներկայության մասին…

Արցախի հայերը միշտ իմացել են, որ հայտնվել են մեծ տերությունների հակամարտության կենտրոնում։ Բայց համեմատական խաղաղության 30 տարիներից հետո նրանք չէին սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կփլուզվի…

«Ես հասկանում եմ, որ սա մեծ խաղ է, որին մասնակցում են մեծ երկրները՝ Ռուսաստանի, Թուրքիայի շահերը, Բաքուն խաղացող է այս ամենի միջեւ, Հայաստանը չափից թույլ է՝ դիմակայելու համար։ Ես դա հասկանում եմ գլոբալ առումով»,- ասել է Պողոսյանը։ «Բայց 100 000 մարդու մակարդակով դա ողբերգություն է»։