«Ինչպե՞ս թուրքը Ջրականից եկավ հասավ Շուշի, ինչպե՞ս ստացվեց, որ մենք այսպիսի պարտություն կրեցինք»․ Արեգա Հովսեփյան

  • by Editbeglari, 26 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
75 դիտում

«Ալիեւը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ովքեր իրենց աթոռը պահելու համար պատրաստ են ամեն ինչի՝ դա փաթեթավորելով այսպես կոչված խաղաղության թեզով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Նա նշեց, որ համոզված է՝ երբ իշխանությունները փոխվեն, 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները բացահայտվելու են։ «Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք այսպիսի պարտություն կրեցինք, այս իրավիճակում հայտնվեցինք։ Ինչպե՞ս թուրքը Ջրականից եկավ հասավ Շուշի, դա պետք է հասկանանք»,- նշեց Արեգա Հովսեփյանը։