Ինչքան գումար է USAID-ը տրամադրելու արցախցիներին

  • by Western Armenia, 19 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
41 դիտում

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ: Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին։

ԱՄՆ ՄԶԳ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված հայերին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցի կենտրոնական եւ մարզային իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ՝ վերահաստատելու ժողովրդավարության արդյունավետությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ կտրամադրվի հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, կառաջարկվեն բնակարանային խնդիրների հետ կապված լուծումներ եւ օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ այս ծառայությունների մասին հանրությանն արդյունավետ կերպով իրազեկելու գործում, որպեսզի օգնություն ստանալու իրավունք ունեցող մարդիկ տեղեկանան, թե ինչպես կարող են օգտվել այդ աջակցությունից:

Առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Արևելյան Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու տեղահանված անձանց տրամադրվող պետական աջակցության մասին հանրային իրազեկումը: