Իսրայելական ռեժիմի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահի» օբյեկտներին

  • by Editbeglari, 15 Օգոստոսի, 2026 in Լուրեր
132 դիտում

Իսրայելական ռեժիմի  բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ռեժիմի  պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին՝ ի պատասխան անվտանգության գոտում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների։

«Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ գործողությունների Ալի ալ-Թահեր լեռնաշղթայում՝ անվտանգության գոտում, որտեղ գործում են ՑԱԽԱԼ-ի զինվորները, Իսրայելի բանակը գիշերը հարված է հասցրել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին Լիբանանի հարավի Նաբաթիա և Անսար շրջաններում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: