Իսրայելական ռեժիմի  և Թուրքիական ռեժիմի  լարվածությունը նոր քննարկումների տեղիք է տվել Հայերի ցեղասպանության թեմայի շուրջ

  • by Editbeglari, 28 Հուլիսի, 2026 in Լուրեր
128 դիտում

Հոդվածագիր Հովսեփ Հայրենին անդրադարձել է ․Իսրայելական ռեժիմի  և Թուրքիական ռեժիմի  միջև աճող լարվածության ֆոնին Հայերի ցեղասպանության թեմայի շուրջ ծավալվող քաղաքական քննարկումներին։ Նրա գնահատմամբ՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պատմական հարցերը հաճախ օգտագործվում են նաև որպես արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։

Հեղինակը նշում է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը և դրան հաջորդած զարգացումները տարբեր արձագանքներ են առաջացրել տարածաշրջանի երկրների միջև։ Նա անդրադառնում է նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Երևանը խուսափել է թեմայի քաղաքական շահարկումից։

Հոդվածում վերլուծվում են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները՝ ընդգծելով, որ տարածաշրջանային քաղաքական զարգացումները շարունակում են ազդեցություն ունենալ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ ձևավորվող օրակարգի վրա։

Հարկ է նշել, որ հեղինակն իր հոդվածում չի անդրադառնում Արևմտյան Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը Իսրայելի ռեժիմի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ՝ ակնհայտորեն գիտակցելով, որ Հայերի ցեղասպանությունը կատարվել է Արևմտյան Հայաստանում, այլ ոչ թե Արևելյան Հայաստանում։