Իսրայելական օդուժի հարվածների հետևանքով Հարավային Լիբանանում 12 զոհ

  • by Editbeglari, 09 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
152 դիտում

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Հարավային Լիբանանի Քֆարրմանի շրջանում իսրայելական օդուժի երկու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։ Զոհերի և վիրավորների թվում եղել են երեխաներ, կանայք և շտապօգնության ծառայության աշխատակիցներ։

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դեյր Զահրանի և Նաբաթիե Ֆաուքա գյուղերի շենքերին։ Հարձակումներից հետո Նաբաթիե Ֆաուքայի ուղղությամբ իրականացվել է նաև ինտենսիվ հրետակոծություն։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ շտապօգնության աշխատակիցների և երեխաների թիրախավորումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նրանց պաշտպանությանը պատերազմի պայմաններում։

Իրավիճակը Հարավային Լիբանանում շարունակում է մնալ լարված՝ նոր հարձակումների և հրետակոծությունների վտանգով։