Իսրայելը նոր ավիահարվածներ է իրականացրել Հարավային Լիբանանում՝ հրադադարի երկարաձգումից ընդամենը մեկ օր անց։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորվել են Հեզբոլլահի ենթակառուցվածքային օբյեկտները։
Լիբանանյան աղբյուրների համաձայն՝ հարվածներ են հասցվել մի շարք գյուղերի, ինչի հետևանքով բնակիչները լքել են տարածքները և տեղափոխվել դեպի Բեյրութ և Սայդա։
Չնայած ապրիլի 17-ից գործող հրադադարին, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել, իսկ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի խախտման վերաբերյալ։
