Իսրայելի հարվածը Լիբանանում․ կա զոհ և վիրավորներ

  • by Editbeglari, 05 Օգոստոսի, 2026 in Լուրեր
109 դիտում

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում՝ մեղադրելով «Հեզբոլլահին» հրադադարի խախտման մեջ։

Լիբանանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Թեբնին քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 11-ը վիրավորվել են։ Միաժամանակ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հարավային Լիբանանում ականապատ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինծառայող, ևս յոթը վիրավորվել են։

Դեպքը տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի պայմանավորվածության ֆոնին, որի խախտման համար կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։