Իսրայելի ռեժիմը հարվածներ է հասցրել Լիբանանին

  • by Editbeglari, 23 Մայիսի, 2026 in Լուրեր
102 դիտում

Իսրայելական  ինքնաթիռները կիրակի առավոտյան հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող առնվազն հինգ քաղաքի վրա, որոնցից ամենաուժեղ հարվածներն հասցվել են Ջեբշիթին, հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում հինգ անընդմեջ հարված են հասցրել Ջեբշիթին», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։  Հաղորդվում է, որ Տիրից հյուսիս գտնվող Բաքբուկ շրջանում զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ երկուսը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրվա սկզբից ի վեր հարավային Լիբանանում առնվազն 15 բնակավայր է ենթարկվել իսրայելական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարձակումներին: