Իսրայելի վարչապետը կրկին անդրադարձել է Հայերի ցեղասպանությանը

  • by Editbeglari, 25 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
124 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կրկին անդրադարձել է Հայերի ցեղասպանությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ։ Էրդողանին կոշտ քննադատության ենթարկելով՝ Նեթանյահուն նրան մեղադրել է նաև «Համասին» աջակցելու, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների ու քրդերի դեմ բռնությունների մեջ։ Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ևս քննադատել էր Իսրայելին՝ Գազայում ստեղծված իրավիճակի համար և միջազգային հանրությանը կոչ արել ավելի մեծ ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ Իսրայելի գործողությունները Գազայում բնութագրելով որպես ցեղասպանություն։