Իրանը կրկին հայտարարել է՝ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
21 դիտում

Իրանական կողմը կրկին հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որը պահանջում են Բաքուն և Անկարան։

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմանները տարածաշրջանում ու ժողովրդագրական վիճակը: