Հայաստանում Իրանի դեսպանը ժենգյալով հաց համտեսելու ընթացքում արտասանել է «Արցախ» բառը։ Դեպքին անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ հայկական անվանումների օգտագործումը կարևոր է ազգային հիշողության և պատմական ինքնության պահպանման տեսանկյունից։
Աբովյանը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին՝ նշելով, որ Արցախ անվանումը չպետք է մոռացության մատնվի կամ դուրս մղվի հանրային խոսքից։ Նրա խոսքով՝ հայկական պատմական անվանումների պահպանումը շարունակում է մնալ ազգային հիշողության կարևոր բաղադրիչ։
