Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել պատերազմը և մտադիր չէ բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
Նա ընդգծել է, որ երկիրը բավարար ներուժ ունի երկարատև դիմակայության համար և անհրաժեշտության դեպքում կշարունակի ռազմական գործողությունները։
Խոսելով անցյալի մասին՝ Մոխբերը հիշեցրել է Իրանի և Իրաքի միջև ութ տարի տևած պատերազմը և Իրանի պատմությունն ու քաղաքակրթությունը վկայում են այն մասին, որ ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է այն շարունակել։
Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։
