Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը կրել են մի շարք ավիացիոն կորուստներ ու վնասներ

  • by Editbeglari, 25 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
101 դիտում

Ըստ թարմացված տվյալների՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը կրել են մի շարք ավիացիոն կորուստներ ու վնասներ։ Մասնավորապես՝ պատերազմի սկզբում երեք F-15E կործանիչ, ըստ հրապարակման, խոցվել է «բարեկամական կրակի» հետևանքով, իսկ ևս մեկը՝ ապրիլի 3-ին Իրանի տարածքում։ Հաղորդվում է նաև Մուվաֆֆաք աս-Սալթի բազային իրանական հրթիռային հարվածի հետևանքով ևս մոտ 8 ինքնաթիռի վնասման մասին, սակայն այս տվյալը հաստատող փաստաթղթեր առայժմ չեն հրապարակվել։ KC-135 լիցքավորող ինքնաթիռներից երկուսը խոցվել են, ևս մինչև 7-ը՝ վնասվել։ Մարտի 12-ին Իրաքի երկնքում երկու KC-135 բախվել են՝ 6 զոհի պատճառ դառնալով։

Մարտի 14-ին Սաուդյան Արաբիայի Prince Sultan ավիաբազային հարվածից ևս 5 KC-135 է վնասվել։ Մարտի 27-ին նույն բազայում հարվածի է ենթարկվել նաև E-3G Sentry վաղ նախազգուշացման ինքնաթիռը։ Պենտագոնը այն գրանցել է որպես վնասված, մինչդեռ CBO-ն, ըստ հրապարակման, փաստացի կորուստ է համարում։ Նշվում է նաև երկու A-10-ի և մեկ F-35A-ի վնասման մասին։