Իրանի նախագահի մահը տարածաշրջանում կփոխի խաղացողներին

  • by Western Armenia, 20 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
40 դիտում

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները, ով Ալիևի հետ հանդիպումից և 2020 թվականին Արաքսի շրջանում հայերից խլված հողերի վրա հիդրոէլեկտրակայանի բացումից հետո ուղեվորվում էր Թավրիզ, կարող է երբեք չպարզվել։ Ճիշտ այնպես, ինչպես դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել 2010 թվականին այն ինքնաթիռի հետ, որով Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավը թռել է Կատինի ջարդերի տարելիցին։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մայիսի 19-ի աղետը վերափոխումների կհանգեցնի Մերձավոր Արևելքում, ինչպես 2010 թվականից հետո փոխվեց Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների քաղաքական պարադիգմը։

2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկ-Սևերնի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել լեհական Տու-154 ինքնաթիռը։ Զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, հայտնի լեհ քաղաքական գործիչներ և բարձրաստիճան զինվորականներ։ Սա փոխեց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Եվրոպայում։ 2012 թվականին Վլադիմիր Պուտինը վերադարձավ նախագահի պաշտոնին և անմիջապես սկսվեց «հողեր հավաքելու» ընթացքը։

Վրաստանի պատերազմի ժամանակ (2008 թ.) Կաչինսկին մեղադրեց Ռուսաստանին ագրեսիայի մեջ և ասաց, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մասին խոսելու յուրօրինակ ձև են մշակել, «որը ոչ այնքան բացահայտում է Ռուսաստանի էությունը, որքան թաքցնում է այն»։ Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Կաչինսկին դիտարկեց Ռուսաստանի կողմից ռազմական էքսպանսիայի հետագա ուղին՝ սկզբում Վրաստանը, հետո Ուկրաինան, հետո Մոլդովան, հետո Բալթյան երկրները, ապա Լեհաստանը։

Միայն 2022 թվականին Լեհաստանի Հանրապետության Սեյմը Ռուսաստանին ահաբեկչությանը աջակցող պետություն ճանաչելու մասին որոշում ընդունեց եւ աղետի համար պատասխանատվությունը դրեց Ռուսաստանի վրա։

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելի պատերազմը Գազայում փակուղի է մտել, և նույնիսկ իսրայելցի զինվորականներն ասում են, որ վարչապետ Նեթանյահուն որևէ ծրագիր չունի, թե ինչ անել Համասի ոչնչացումից հետո, բացի Պաղեստինը բռնակցելուց: Իսկ Էրդողանն ասել է, որ Գազայից հետո Իսրայելը թիրախավորելու է Անատոլիան։ Նեթանյահուն չի կարող կանգ առնել։

Իսրայելը չթաքցրեց, որ իր գլխավոր թշնամին Իրանն է՝ հրահրելով Թեհրանին բացահայտ ռազմական գործողությունների։

2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց իրանցի գեներալ Սոլեյմանին, իսկ արդեն հունվարի 11-ին Իրանում բողոքի ակցիաներ էին հրահրվում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ կիրակի, Արցախում սկսվեց պատերազմը, տեղի ունեցավ կասկածելի տարածքային ամբողջականության ուժային «վերականգնման» առաջին նախադեպը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի անմիջական աջակցությամբ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Թուրքիայում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների գաղտնի հանդիպումից հետո, Իրանի լուռ համաձայնությամբ Արցախում ագրեսիա իրականացվեց, որն ավարտվեց հոկտեմբերի 5-ին բնիկ բնակչության տեղահանմամբ և Արցախի ամբողջական օկուպացիայով։

Մեկ շաբաթ անց 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գործողություններից և իսրայելցիներին պատանդ վերցնելուց հետո Նեթանյահուն պատերազմ սկսեց Պաղեստինի դեմ՝ փորձելով ներգրավել Իրանին:

2024 թվականի ապրիլի 1-ին իսրայելական օդուժի Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով իրանցի գեներալներ են զոհվել։

Կիրակի, ապրիլի 14-ին Իրանը պատասխանել է «խորհրդանշական» դրոնային և հրթիռային հարձակումով Իսրայելի վրա, որի հետևանքով ոչ ոք չի տուժել, ոչնչացվել է միայն իսրայելական ռազմաբազան, որից հետո սկսվել են իրանա-ամերիկյան խորհրդակցությունները և արդիական դարձել պաղեստինյան պետության ստեղծման հարցը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվեց։ Ռայիսին պետք է մասնակցեր Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։ Թե ինչ տրանսպորտային միջանցքի մասին է խոսքը գնում, Լրատվականները  չեն մանրամասնում: 

Մայիսի 19-ի առավոտյան Ռայիսին այցելել էր Արեւլյան ադրբեջան նահանգ` սահմանին հանդիպել էր ադրբեջանի նախագահին և մասնակցել միջոցառման։