Իրանի ռազմական խորհրդականը հայտարարել է ԱՄՆ բազաներին հասցված հարվածների մասին 

  • by Editbeglari, 04 Օգոստոսի, 2026 in Լուրեր
137 դիտում

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ վերջին 17-օրյա ռազմական բախումների ընթացքում Իրանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Նրա խոսքով՝ իրանական հարվածների հետևանքով ԱՄՆ-ը ստիպված է եղել տարհանել Իրաքյան Քրդստանում և Քուվեյթում գտնվող որոշ ռազմաբազաներ։ Ռեզային նաև մեղադրել է Վաշինգտոնին նախկին պայմանավորվածությունները խախտելու և Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մեջ։