Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել

  • by Western Armenia, 29 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
15 դիտում

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։

«Բարերար, մարդասեր,Արցախի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Բաքվի  կառավարության կողմից և ապօրինաբար պահվում է այլ նշանավոր հայերի հետ։ Ժամանակն է, որ Բաքվի  նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի այս հայերին», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս անհատների առողջության և վիճակի մասին շատ քիչ տեղեկատվությունը խորապես մտահոգիչ է: «Այս անձինք կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով, ներառյալ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները, որոնց կողմ է Բաքուն:

Նրանց կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ ոչ համարժեք շփումները, կանոնավոր անկախ մոնիտորինգի կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը։ Ամեն օրը կարևոր է այս բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի նրանց ազատումը։ Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված այս բոլոր անձանց», - ասվում է հաղորդագրությունում: