Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն այցելել է’ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության հուշահամալիր

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը այցելել է   Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր՝ Ռուբեն Ռուբինյանի և Լյուքսեմբուրգում Արևելյան Հայաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց՝ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայերի ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Պարոն Կլոդ Վիզլերը ծաղկեպսակ դրեց՝ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լյուքսեմբուրգից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացան «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրությանը, որից հետո պարոն Կլոդ Վիզլերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: