Թուրքական ռեժիմի դատական որոշմամբ փակվել է այն համալսարանը, որտեղ 2005 թ․ Հայերի ցեղասպանության մասին կոնֆերանս էր տեղի ունեցել
«Ջան» հոլդինգի դեմ ուղղված հետաքննության շրջանակներում Կ.Պոլսի Բիլգի համալսարանի հիմնադրամի համար նոր կառավարիչ է նշանակվել, որից հետո թույլ չի տրվել, որ համալսարանը շարունակի գործել։ Այսօր հրապարակված որոշման համաձայն՝ հայտնի համալսարանը փատացիորեն փակվել է։
Բիլգի համալսարանը հիմնվել էր 1996 թվականին։ Ներկա պահին այն ունի 20 հազարից ավելի ուսանող և 70 հազարից ավել շրջանավարտ։ Համալսարանում գործում էին 8 ֆակուլտետներ և 3 հետազոտական ինստիտուտներ։
Հիշեցնենք, որ Բիլգի համալսարանում 2005 թ․ տեղի էր ունեցել «Օսմանյան հայերը» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր Հայերի ցեղասպանությանը։ Այսինքն՝ Բիլգին առաջին համալսարանն էր Թուրքիայում, որտեղ կայացել էր Հայերի ցեղասպանության մասին իրական ճշմարտությունը ներկայացնող կոնֆերանս։
