Լրջորեն անհանգստացած ենք Արցախից  հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով. G7

  • by Western Armenia, 08 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
73 դիտում

Մեծ Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Արցախի  հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։

Այս մասին նշվել է «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով։

«Մենք խիստ անհանգստացած ենք Բաքվի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Արցախից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներից։

Մենք կոչ ենք անում Բաքվին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք ստիպողաբար իրենց տներից հեռացած մարդկանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը»,- ասված է հայտարարությունում։

Նշվել է, որ G7-ը աջակցում է  Արևելյան Հայաստանի եւ Բաքվի միջև «կայուն և երկարատև խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։