Խաղաղություն չի կարող կառուցվել էթնիկ զտման, ապօրինի կալանավորումների և մշակութային ժառանգության ոչնչացման հիման վրա. Ջոել Վելդկամպ

  • by Editbeglari, 25 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
119 դիտում

«Ազգային ճակատ». Հայտարարություն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Արցախի վերաբերյալ

 🔷ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ 

🔷Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ադրբեջանը գրավեց Արցախը և այնտեղից ամբողջությամբ տեղահանեց նրա հայ քրիստոնյա բնակչությանը։

 🔷Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է արգելել 150,000 տեղահանված հայերի վերադարձը իրենց տները՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։

🔷Ադրբեջանը նաև քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար պահում է 20 հայերի և շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հուշարձանները։ Վերջին դեպքերից է Շուշիի մերձակայքում գտնվող միջնադարյան գերեզմանատան ոչնչացումը։

 🔷Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ այս ամիս 150 դիվանագետներից բաղկացած խումբ այցելել է Արցախի էթնիկ զտման ենթարկված քաղաքներ։ Այդ այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կեղծ կերպով ներկայացրել են միջնադարյան հայկական եկեղեցիները որպես մեկ այլ ժողովրդի պատկանող ժառանգություն։

 🔷Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտման, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ապօրինի կալանավորումների և մշակութային ժառանգության ոչնչացման հիման վրա։

 🔷Մենք կոչ ենք անում այս Խորհրդին ձեռնարկել գործուն միջոցներ՝ ապահովելու Արցախի հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման երաշխիքներով։ 

🔷Դրան հասնելու գործնական միջոցներից մեկը կարող է լինել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից առաջարկված՝ Արցախի հարցով խաղաղության ֆորումի աջակցությունը։