Ծնողների հավաքական պահանջն է 2023 թվականի մեկօրյա պատերազմում զոհվածների շիրիմների արտաշիրիմման հարցը

  • by WesternArmenia, 08 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
148 դիտում

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու պատգամավորները հանդիպել են անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ՝ նրանց խնդիրներն ու պահանջները քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են ընտանիքների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհված 51 անձի աճյունների արտաշիրիմման և նույնականացման գործընթացը շարունակելու հարցը։ Նրանց խոսքով՝ ավելի վաղ սկսված գործընթացը կիսատ է մնացել։ Քննարկվել են նաև վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ճակատագրին առնչվող հարցեր։

Խմբակցության ներկայացուցիչները նշել են, որ հանդիպումների ընթացքում հավաքագրելու են բարձրացված խնդիրները և հետևողականորեն զբաղվելու դրանց լուծմամբ։