Կայացել է սահմանազատման հարցով վեցերորդ հանդիպումը

  • by Western Armenia, 02 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
62 դիտում

Հայ-ադրբեջանական սահմանին կայացել է Արևելյան Հայաստանի և Բաքվի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը՝ Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: 

Այդ մասին հայտնում է Արևելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արևելյան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հանդիպումից մանրամասներ չեն հաղորդում։ 

Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել,որոնցից երեքը՝  հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։