Արեւելյան Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կենսաբազմազանությունը հրաշալի թեմա է, որ միավորում է աշխարհը:
Բայց այդ բոլոր մարդկանց կարելի էր տանել օրինակ Ջերմուկ՝ համ COP17 կանցկացվեր հրաշալի վայրում, համ էլ իրենց աչքով կտեսնեին, որ 1գր. ոսկի ստանալու համար կարելի է անհավանական քանակությամբ ցիանիդ օգտագործելով հպարտանալ ու միաժամանակ հյուրընկալել COP17:
Զուգահեռաբար էլ կարելի էր պատմել, որ Ջերմուկի սարերի հետևում հրաշալի Քարվաճառն է, որտեղ «պաշտելի Ադրբեջանի» կողմից ամենայն հավանականությամբ օգտագործվել է սպիտակ ֆոսֆոր — երևի թե ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ պահպանելու համար:
Եվ ընդհանրապես, սարերի հետևում ապրող ժողովուրդը բռնի տեղահանվեց իր պապական հողից, երևի թե կենդանական և բուսական աշխարհի բալանսը պահպանելու համար…
Ինչ վատ կլինե՞ր»:
