”Կարմիր մահիկները” ՝  ռեժիմի հետևորդներ․ Ռասմուս Կանբեկ

  • by Western Armenia, 05 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
89 դիտում

“Ցավոք, ադրբեջանական Կարմիր մահիկները ոչ այլ ինչ են, քան ռեժիմի հետևորդներ՝ Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով”։ 

X-ի իր միկրոբլոգում շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը, արձագանքելով տեղեկատվությանը, թե  Բաքվի Կարմիր մահիկի ներկայացուցիչներն այցելել են Արցախում գտնվող հայերին, գրել է.

«Կազմակերպության կառավարման խորհուրդը սերտորեն կապված է Բաքվի ղեկավարության հետ, և չեզոքության հիմնական արժեքը լիովին անտեսվում է։ Մի ժամանակ դրանք օգտագործվեցին Աղդամի ճանապարհին՝ Լեռնային Ղարաբաղի մուտքի մոտ բողոքի ցույցի համար։ ԿԽՄԿ-ի պահանջով հայտարարություններ անելու փոխարեն նրանք միտումնավոր հակադարձ հայտարարություններ արեցին ԿԽՄԿ-ի դեմ, ինչն էլ ավելի խորացրեց հումանիտար ճգնաժամը»,-գրել է նա։