Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են և համաձայնությունների հասնում

  • by Western Armenia, 15 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
64 դիտում

 Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արևելյան Հայաստանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև կայացած կալանավորվածների փոխանակմանը։ 

Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ նրանց միջազգային ձգտումներին, որ, օրինակ, Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»,–ասել է նա:

Նա հավելել է, որ ԱՄՆ–ն երկու երկրներին ասել է, որ շատ ուրախ է աջակցել նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը:

«Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»,–նշել է Օ՝ Բրայենը։

Նրան հարցրել են․ «Մինչև այս տարվա վե՞րջ․․․»։

Օ՝ Բրայենը պատասխանել է․ «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին Արցախ-ում-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Էլ չենք խոսում այն ​​մասին, որ երբ խոսքը տարածքային ամբողջականության մասին է, Արցախը 1920 թվականի Հայաստանի անբաժան մասն է։