Կիրանցում ևս 3 սյուն է տեղադրվել

  • by Western Armenia, 20 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
23 դիտում

Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն Western Armenia TV-ի թղթակցին տեղեկացրեցին,որ , որ գիշերը երեք սյուն է դրվել:Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Արդեն մայիսի 20-ին պարզ դարձավ,որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ ավտոլվացման մեկ կետ մնում է Բաքվի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«6 տուն էլ այնքան մոտ է ադրբեջանցիներին, որ հնարավոր չէ այնտեղ ապրել։ Դպրոցն էլ է այնքան մոտիկ, որ ոչ ոք երեխաներին չի կարող դպրոց ուղարկել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: