«Կրկնելու են Արցախի «սցենարը»

  • by Western Armenia, 27 Մարտի, 2024 in Քաղաքականություն
87 դիտում

…“Մեր տղաների թափած արյունը՝  մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը ՝ մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք էլ չի”...

Կիրանցեցի Վարդգես պապը 87 տարի   ապրում է Կիրանցում, ասել է, թե՝  իր ամբողջ կյանքը։ Նրա հայրը նույնպես՝ 1900 թ. ծնվել ու ողջ կյանքն ապրել է  Կիրանցում։ Ասում է՝  իրենց   գյուղի պատմությունը “շատ երկար է ,շա՜տ”։  Հենա՝ Կիրանց վանքը, Առաքելոցը, Սրանոցը, Աճարկուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես իրենցն  է, գերեզմանոցները՝  լիքը խաչքարերով՝  քեզ որպես դրա վկայություն։ Վարդգես պապը 53 տարի գյուղում աշխատել  է ՝ որպես փայտագործ։ 1990-ականներին՝ 53 տարեկան հասակում , ստիպված էր զենք վերցնել ու կանգնել գյուղի ջահելների կողքին, որովհետև գյուղի մոտակայքում հաստատված քոչվոր ցեղերը սկսել էին նեղել գյուղի բնակիչներին։ «Իրանք եկել հաստատվել են մեր պապական հողերում, դե գիտես դրանց, ոնց են բազմանում, լցվել ու պատուհաս դարձել մեր գլխին, մենակ քառասուն գնդակ է մտել իմ տան տանիքը», ֊ասում է Վարդգես պապը։ 

«Մեր տղաների թափած արյունը՝ մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը՝ մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ՝ Արցախում։ Ախր , դա հասկանալու համար մեծ խելք պետք չի։ Դե, մենք, ասենք, էլի ոչինչ, անտառում ենք ապրում, փեդ կճարենք, բա քաղաքները ի՞նչ պիտի անեն, բա Երևանը ո՞նց պիտի լինի, դրա մասին մտածու՞մ են։ Երևանում չե՞ն պատկերացնում՝ իրենց  ի՞նչ է սպասում։ Մեր թշնամին մեր խելքին չի, ինքը հետո սաղ փակելուա, մեզ Արցախի օրը գցի, դա՞ ենք ուզում։ Ես 87 տարեկան մարդ եմ, բայց պատրաստ եմ կանգնել մեր գյուղի ջահելների կողքին, ինչով կարամ օգտակար կլինեմ։ Բա սա մեր գյուղնա, մեր տուն ու տեղնա, մեր քաջերը էս հողում են, ու՞ր պիտի թողնենք գնանք»։