Կ. Պոլսում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

  • by WesternArmenia, 08 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
141 դիտում

Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վեց շիրիմ վնասելու կասկածանքով ձերբակալված անձը կալանավորվել է։

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Ոստիկանության քննության արդյունքում կասկածյալը նույնականացվել և հուլիսի 9-ին ձերբակալվել էր։

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը դատապարտել էր հարձակումը՝ այն որակելով որպես հայկական համայնքի սրբազան արժեքների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի դեմ ուղղված անարգանք։