Հաագայի դատարանում շարունակվում են «Արևելյան Հայաստանը ընդդեմ Բաքվի» գործով լսումները

  • by Western Armenia, 16 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
34 դիտում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՝ ապրիլի 16-ին, շարունակվում են «Արևելյան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները։ 

Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով։Արևելյան Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանը։ Հիշեցնենք, որ երեկ նիստը սկսվել էր ադրբեջանական կողմի առարկություններով։ Ըստ նրանց՝ Արևելյան Հայաստանի ներկայացրած բողոքը պետք է մերժվի, քանի որ այն դատարանի իրավասության ներքո չէ։ Նշենք, որ բացի Հաագայի դատարանի Արևելյան Հայաստանն Բաքվի  դեմ եւս 4 միջպետական գանգատ է ներկայացրել նաեւ Եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդը՝ Արևելյան Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ներկայությանը եւ դրա հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին, չորրորդը՝ Արցախում տեղի ունեցած խախտումներին, այն ներառում է նաեւ արցախահայերի բռնի տեղահանությունը։