Հայակական Նախիջեւանում փառատոնի շրջանակում Բաքուն մեր երկրի քարտեզը ներկայացրել է հնարած անուններով

  • by Editbeglari, 06 Հուլիսի, 2024 in Լուրեր
266 դիտում

Վերջին շրջանում Բաքուն նպատակային արշավ է սկսել Արեւելյան Հայաստանի սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։

Այդպիսի միջոցառումներից մեկը օրերս Հայկական Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր  «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ 

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած քաղաքացիների «պատմական իրավունքները»։ 

Փառատոնի շրջանակում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է Արեւելյան Հայաստանի քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Արեւելյանը Հայաստանը, այլ, բնականաբար, Բաքուն։

Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական