Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում

  • by Western Armenia, 09 Մարտի, 2024 in Քաղաքականություն
32 դիտում

Կայացել է ԵՄ-ում Արևելյան Հայաստանի  ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։ 

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Գեներալ Բրիգերը ներկայացրել է’ ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։ 

Անդրադառնալով’ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում’ վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ։