Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
33 դիտում

Արևելյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 28-ին մասնակցել է ՀՀ Բանակի օրվան նվիրված միջոցառմանը:

«Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը»,- գրել է նա:

Գրառման մեջ նաև շեշտվում է, որ Ֆրանսիան ընդլայնում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև: