Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր․ Դմիտրի Պեսկով

  • by Western Armenia, 26 Մարտի, 2024 in Քաղաքականություն
17 դիտում

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։

Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երևանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- նշել է Պեսկովը։