Հայաստանի իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում. Բորել

  • by Western Armenia, 11 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
54 դիտում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Արևելյան  Հայաստանի ԱԳ նախարարի հետ։

«Օրս կսկսեմ  Արևելյան Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմամբ՝ մինչև ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկը։ Ողջ Արևելյան գործընկերության տարածքում բարդ իրավիճակ է՝ Բելառուս, Ուկրաինա, ապա նաև՝ Հարավային Կովկաս․․․ Լավ լուր է, որ Վրաստանը առաջ է ընթանում ԵՄ անդամակցության ուղով, բայց իրավիճակը Հայաստանում մեր ամուր աջակցությունն է պահանջում․ տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելացնել»,-հայտարարել է Բորելը։