Հայաստանն ԱՄՆ-ի ուղղորդմամբ կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից․ Զախարովա

  • by Western Armenia, 15 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
81 դիտում

Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շատ տեղերում են հանդես գալիս իբրև երաշխավոր, բայց քիչ տեղերում է նրանց հաջողվում ինչ-որ լավ ու դրական բան անել։ Հաճախ նրանք շատ բան խոստանում են, քիչ բան անում, և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար: Ռուսատյացությունը նրանց օրակարգում է, հակառուսական քայլերը նրանց համար ճանապարհային քարտեզ է»- ասաց Մարիա Զախարովան։ 

Նրա պնդմամբ` ԱՄՆ-ն և ԵՄ-ն անտարբեր են տարածաշրջանի երկրների ապագայի նկատմամբ։ Նրանց նպատակը բոլորին իրար դեմ հանելն է։