Հայաստանն ու Արցախը միակամ են արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման պայքարում. ՀՀ ԱԳՆ

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2022 in Քաղաքականություն
159 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։

Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝  Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա արյունալի 2 Արցախյան պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ։