Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ․ Մարկուս Ռիտեր

  • by Western Armenia, 01 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
108 դիտում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։ Այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Արևելյան  Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։

«Առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Մենք պետք է սպասենք արդյունքներին։ Բայց, ինչպես նախկինում ասվել է, այս պահին այստեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս առաքելության նկատմամբ մեծ քաղաքական ուշադրություն կա։

Անդրադառնալով Արևելյան Հայաստանում ԵՄ առաքելությանը երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության վերաբերյալ հարցին՝ Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ եթե այլ երկրների կողմից ևս նման հետաքրքրություն լինի, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում։